Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գագիկ Ծառուկյան. Ես ելույթ եմ ունենալու հաջորդ հանրահավաքին

Գագիկ Ծառուկյան. Ես ելույթ եմ ունենալու հաջորդ հանրահավաքին
11.10.2014 | 12:32

Ազատության հրապարակում ընդդիմության միասնական հանրահավաքում ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը.


«Հարգելի, սիրելի ժողովուրդ, առաջին հերթին ես ուզում եմ ձեզ բոլորին ողջունել ի սրտե: Ես այսօր այստեղ եմ, ձեզ հետ եմ, ձեր կողքին կանգնած եմ և շատ հպարտ եմ: Մի բան եմ ես ուզում, սիրելի ժողովուրդ, որ դուք իմանաք, որ երբեք չի եղել, որ ես հանրությանը` ժողովրդին հայտարարություն անեմ ու իմ հայտարարություններից հետ կանգնեմ. ինչ-որ ձեզ ասում եմ, իմացեք, որ մինչև վերջ կատարելու եմ: Ես այսօր այստեղ հատուկ ելույթ չեմ ունենալու, ելույթ են ունենալու իմ գործընկերները` ես նրանց ուշադիր լսելու եմ: Ես ելույթ եմ ունենալու հաջորդ հանրահավաքին և այն բոլոր հարցերը, ինչին որ դուք սպասում եք` ասելու եմ այդ բոլորը: Կարող եմ այսօր մի բան ասել, որ անպայման մեր երկիրը, մեր ժողովուրդն ունենալու է մեծ հաջողություն և այդ հաջողության սկիզբը դրվում է այսօր` այստեղ, այս պահին»,- ասել է Ծառուկյանը:
Դիմելով հավաքված հանրությանը` Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հաջողությունը հենց այնպես չի տրվում, հաջողությունը դա դժվար ճանապարհ է, պայքար է: ԲՀԿ առաջնորդը հարց է ուղղել հանրահավաքին ներկա հոծ բազմությանը, արդյոք իրենք պատրաստ են այդ պայքարին այսօր: Ստանալով միանշանակ դրական պատասխան` Գագիկ Ծառուկյանը ասել է.
«ՈՒրեմն ես հայտարարում եմ, որ ես նույնպես պատրաստ եմ ձեզ հետ` ձեր կողքին լինելուն: Միայն ես նորից եմ ձեզ ասում, մենք պետք է լինենք միասնական, ազգովի, պետք է գործենք շատ խելամիտ, հաշվարկված քայլերով, որ մենք կարողանանք հասնել այդ փոփոխություններին: Այդ դեպքում հաջողությունը ավելի շուտ կգա, քան մենք սպասում ենք: Ամենակարևորը իմացեք, որ ես ձեզ հետ եմ, մյուս հանրահավաքին ես իմ խոսքը կասեմ, որին դուք սպասում եք:
Շնորհակալություն, Աստված ձեզ պահապան»:



Դիտվել է՝ 2946

Մեկնաբանություններ